Ucom-ի գլխավոր տնօրեն. «Հպարտանում ենք «Արմաթ»-ի սաներով»

 

Օրերս Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):  

«Այս շրջայցները մեզ հնարավորություն են ընձեռում հասկանալ, թե ինչ հմտություններ են ձեռք բերել «Արմաթ» լաբորատորիաների սաները եւ ինչպես են գործնականում կարողանում կիրառել այստեղ սերտած գիտելիքները: Տեսնելով ընդամենը մի քանի ամսվա աշխատանքի արդյունքը՝ մենք միայն հպարտանում ենք այս լաբորատորիաների սաներով», — ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Վերջերս հմտացել ենք եռաչափ տպիչի օգտագործման մեջ ու ծրագրային մոդելներից զատ նախապատրաստվում ենք ամանորին, տպում ենք խաղալիքներ, որոնցով եւ կզարդարենք մեր լաբորատորիան»,- պատմել է թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Աննա Գրիգորյանը:

http://www.itel.am/am/news/8690

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top