ԲԶԵԶ֊ներն իրենց տեղը գտան Իշխանաձորում և Ասկերանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5ԱՐՑԱԽՊՐԵՍ: 
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համատեղ նախաձեռնությամբ և «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության հովանավորությամբ Ասկերանի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի միջնակարգ դպրոցներում այսօր տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացման արարողություն:

Ասկերանում   մինչ  լաբորատորիայի   բացման   արարողությունը՝    միջոցառման   մասնակիցները,  ի  հիշատակ  արցախյան  ազատամարտում   զոհվածների, դպրոցի   փառքի  սրահում  ծաղիկներ  են   խոնարհել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում  ԻՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ  Վարդանյանն ասել է, որ  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները   բացառիկ  հնարավորություն  են  ընձեռում   աշակերտներին՝   առնչվելու     ժամանակակից  տեղեկատվական  տեխնոլոգիաներին, ինժեներական  մասնագիտությունների տիրապետմանը, եռաչափ   մոդելավորմանը, դիզայներական հմտություններին, ինչպես    նաև  կատարելու      մասնագիտական  կողմնորոշում:
«Մենք  նման    լաբորատորիաների   տեղադրման  առաջնահերթությունը  տալիս  ենք   ծայրամասային   գյուղերի  դպրոցներին: Ի  դեպ,  նկատելի  է, որ   շրջանների    դպրոցների  երեխաներն   ավելի   նպատակասլաց են. ձգտում  են ավելի   շատ   գիտելիքներ  ձեռք  բերել: Վերջերս  Մեքսիկայում  անցկացված    համաշխարհային ռոբոտաշինության մրցույթին, որին     ամբողջ   աշխարհից   մասնակցել  է    160    թիմ, այդ  թվում  և  ՀՀ-ից. Հայաստանից    մրցույթին   մասնակցած    4  անդամները   հենց       մարզերից  էին»,-ասել է  Ս.  Վարդանյանը:
Նրա   խոսքով՝   ըստ    ուսումնասիրությունների    «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ  հաճախող  երեխաների  89  %-ն   ընդունվում  է  բուհ,  որից  43%-ը,  ուսմանն  զուգահեռ,    արդեն    աշխատում  է.  նրանց  միջին  աշխատավարձը  կազմում  է    140  հազար  ՀՀ  դրամ:
ԱՀ   ԿԳՍ  փոխնախարար   Արմեն    Սարգսյանի   խոսքով՝  Արցախում  արդեն   բացվել  է   13    «Արմաթ» ինժեներական  լաբորատորիա:
Ըստ  նրա՝   աշխարհում  այսօր     ֆորմալ  կրթության  դաստիարակությունն այնքան  էլ   բավարար  չէ, քանի  որ  կան   նաև  կրթության   նոր   ձևեր:
««Արմաթ»   լաբորատորիայի  տեղադրումը  լրացնում   է  ավանդական  կրթության  պակասը   և  մատաղ   սերնդի  մոտ   ավելի   մեծ  հետաքրքրություններ   առաջացնում   դեպի  տեղեկատվական   տեխնոլոգիաները»,-հավելել  է  փոխնախարարը:
«Յունիբանկ»  բաց  բաժնետիրական   ընկերության վարչության  անդամ, մանրածախ   բիզնեսի  զարգացման  և   վաճառքի  տնօրեն    Գուրգեն  Ղուկասյանն  էլ   ասել է, որ  իրենց    բանկը,  հավատարիմ  մնալով   բարեգործական   ծրագրերի   օժանդակմանը,  արդեն    թվով  4-րդ   նախագիծն  է  իրականացրել, որից   2-ը՝  Արցախում:
Նա  հավելել         է,   որ    ինքն   ուրախ է, որ  իրենց  շնորհիվ  Ասկերանի    դպրոցի  աշակերտները  տեխնոլոգիական   նոր   գիտելիքներ  ստանալու  հնարավորություն    են   ստացել:
Շնորհակալություն   հայտնելով  «Արմաթ»   լաբորատորիայի տեղադրման    նախաձեռնողներին  և  հովանավորներին,  Ասկերանի  Էդմոն  Բարսեղյանի  անվան   դպրոցի  տնօրեն     Մարելա  Ավանեսյանն  ասել է, որ լաբորատորիայի    տեղադրումը  նպաստելու է ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը:

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top