Կոտայքի մարզի 12 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կհիմնվեն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ տնօրեն Կարեն Վարդանյանն երեկ Կոտայքի մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր են կնքել, որով պատրաստակամություն են հայտնել համագործակցել Կոտայքի մարզի հանրակրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագիրն իրականացնելու համար:

Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ծրագրի շրջանակներում կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզպետարանը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համատեղ սկսում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնում Կոտայքի մարզի 12 դպրոցներում (ներկայում). կողմերը պայմանավորվել են նաև ջանքեր ներդնել՝ ներգրավվելու պետական և ոչ պետական միջոցներ մինչև 2021 թվականը Կոտայքի մարզի հանրակրթական ողջ համակարգում (բոլոր դպրոցներում) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման և հիմնման համար:

Հուշագրի կնքմանը ներկա էին ոլորտը համակարգող մարզպետի տեղակալը, վարչության պետը, ծրագրի շրջանակում ընտրված 12 դպրոցների տնօրեններ:

Կարեն Վարդանյանն էլ նշեց, որ իրենց միության տեսլականը Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր վերականգնելն է, և այդ առումով Կոտայքի մարզի դպրոցներում իրականացվող աշխատանքներից ակնկալիքները մեծ են:

Հուշագրի ստորագրումից հետո աշխատանքային գործընթացները կմտնեն ավելի ինտենսիվ փուլ ամենակարճ ժամկետներում 12 դպրոցներում լաբորատորիաները հիմնելու համար:

Հայտնենք, որ ներկայում ՀՀ-ում, Արցախում և Վրաստանում ներդրված են 250-ից ավելի լաբորատորիաներ, որից 8-ը՝ Կոտայքի մարզում (7 դպրոցներում):

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top