Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կբացվի

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, ապրիլի 20-ին տեղի կունենա «Դամալայի օր» տոնախմբությունը և կբացվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որը հնարավորություն կտա դպրոցականներին անվճար հիմունքներով սովորել ինժեներություն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև մասնակցել մասնագիտական մրցույթների, տեխնոլոգիական ճամբարների, ծանոթանալ Հայաստանի ու Ջավախքի մյուս դպրոցականների հետ, փոխանակվել գիտելիքով ու փորձով և նորարար գաղափարներ իրագործել:

Ինչպես հայտնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից, բացման արարողությանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը Սոս Սահակյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր և լաբորատորիայի սաներ:

Տոնախմբության ընթացքում նախատեսվում է Սուրբ Պատարագ Դամալայի Սուրբ Խաչ եկեղեցում, որին կհաջորդի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունը, այնուհետև` Դամալա գյուղի պարարվեստի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կանցկացվի համերգային ծրագիր, կլինի հյուրասիրություն:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության կողմից առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և այլ անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top