ՏՏ ոլորտի մասնագիտական դասընթաց

Ինչպես արդեն նշել ենք, մենք նախատեսում ենք Գորիսում իրականացնել ՏՏ ոլորտի մասնագիտական դասընթաց, որի նպատակն է, դասընթացը լիարժէք ավարտողներին ապահովել աշխատանքով։
Կից ներկայացնում ենք առարկաների ցանկը.
Առաջին փուլ
1. Աղուէս/Կրիա (Ներածական)
2. Օպերացիոն համակարգեր (Linux-ի հենքի վրա)
3. «Bash» լեզու, (Ներածական)
4. «tcl» լեզու (Ներածական)
5. «python» լեզու (Ներածական)

Երկրորդ փուլ
Այս փուլում նախատեսում ենք իրականացնել թիմերի վերաբաշխում եւ առարկայի ընտրություն։

Տարբերակ 1
Թիմ 1:
6. C++/STL
7. OOP, OOD (Օբյեկտ կողմնորոշուած ծրագրավորում, կառուցվածքների նախագծում)
Կամ՝
6. HTML5/CSS
7. JS/node.js, PHP/MySQL
Թիմ 2
6. Որակի ապահովում (Ներածություն)
7. Որակի ապահովման ավտոմատացում
Երրորդ փուլ
Այս փուլում նախատեսում ենք աշխատել իրական նախագծերի վրա։
8. Պրոյեկտի նախագծում
9. Պրոյեկտի կազմակերպում եւ իրականացում

Դասընթացն իր մեջ ներառում է անգլերենի ուսուցում։
Նախատեսվում է իրականացնել օրական 3ժամ ։ Կլինեն նաեւ տնային հանձնարարություններ։
Դասընթացի անդամները կնտրվեն հարցազրույցով։
Դասընթացի արժեքն է 25,000֏։
Դասընթացի սկսումը կախված է թիմի անդամների համալրումից։ Նախատեսում ենք ամենաուշը սկսել Նոյեմբերից։
Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացին, ուղարկեք ձեր CV-ն info@augmentar.am հասցեին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055 255 256 կամ 098 900 881:

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top