Եռաչափ տպիչներ | Հաճախ հանդիպող խնդիրներ | Խնդիր 2 ֊ «Փղի ոտք» էֆեկտ
Դետալի հիմքը դեպի դուրս թեթևակի ուռուցիկ է, որը հայտնի է «փղի ոտք» անվամբ։
Պատճառ։ Այս տգեղ էֆեկտը կարող է առաջանալ մնացած շերտերի ծանրության ներքո, որոնք սեղմում են առաջին շերտերին, երբ առաջին շերտերը չեն հասցնում սառել ֊ հատկապես, երբ տպիչը ունի տաք հարթակ։
Սխալների վերացում։
- Որպեսզի հնարավոր լինի կանխել «փղի ոտք» կոչվող էֆեկտի առկայությունը դետալի վրա, դետալի հիմքում ընկած շերտերը պետք է բավարար կերպով սառեցնել, որպեսզի դրանք հնարավորություն ունենան պահելու վերին շերտերին։ Բայց, եթե սառեցումը ավելի շատ լինի, քան անհրաժեշտ է, հնարավոր է կորացման վտանգ առաջանա։
- 3D տպիչի աշխատանքի թերություններից շատերը առաջանում են հարթակի սխալ մակարդակի պատճառով և յուրաքանչյուր տպիչ ունի տպման հարթակի իր յուրահատուկ մակարդակը։ Անհրաժեշտ է գտնել ձեր տպիչին հատուկ մակարդակը և տպել՝ հարթակը պահելով այդ մակարդակի վրա (եթե չեք կարողանում գտնել անթերի մակարդակը, կարող եք խորհրդակցել տպիչն արտադրող ընկերության հետ)։
- Կարելի է բարձրացնել գլխիկը, սակայն դա պետք է անել շատ զգույշ, քանի որ չափից շատ բարձրացնելու պարագայում խնդիրներ կառաջանան դետալի առաջին շերտերի՝ տպման հարթակին կպնելու հետ կապված:
Մենք սկսում ենք գրառումների շարք, որի ընթացքում ձեզ ենք ներկայացնելու եռաչափ տպիչների հետ աշխատանքների հետ կապված խնդիրները։ Գրառումների շարքը հենված է համացանցում առկա այս նյութից։ Մենք կատարում ենք որոշակի լրացումներ կապված մեր փորձի հետ, ինչպես նաեւ համապատասխանեցնում ենք դրանք նաև մեր արտադրանքին՝ Բզեզ 1.1֊ին եւ Բզեզ 1.0֊ին։