Warning: Declaration of My_Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth) should be compatible with Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth = 0, $args = Array) in /var/www/u0161059/data/www/news.augmentar.am/wp-content/themes/news_augmentar/functions.php on line 12
ԽՆԴԻՐ 3 — Ամենաառաջին շերտի խնդիրներ | News Augmentar

ԽՆԴԻՐ 3 — Ամենաառաջին շերտի խնդիրներ

  • Առաջին շերտը չի կպչում հարթակին և որոշ մասեր թուլանում են։
  • Կան անցանկալի գծեր ներքևի մասում։

Պատճառ։ Եռաչափ տպման այս խնդիրները բնորոշ նշաններ են, որ տպման հարթակը չի եղել ճիշտ համահարթեցված։ Եթե գլխիկը չափազանց հեռու է հարթակից, ներքևի մակերևույթը հաճախ ստանում է անցանկալի գծեր, և/կամ առաջին շերտը չի կպչում տախտակին։ ԲԶԵԶ եռաչափ տպիչների դեպքում գլխիկի և մակերույթի հեռավորությունը կարգավորվում են տախտակի տակ տեղադրված 4 «ականջ» պտուտակներից, ինչպես նաև Z առանցքի շղթայիչներից, քանի որ երբեմն լինում է, որ X առանցքը տախտակի համեմատ թեքություն է ունենում։

Եթե գլխիկի ծայրը փոքր ինչ խցանված է լինում, արդյունքում գնդիկներ կլինեն։

Կան որոշ նյութեր, որոնք մատքերի յուղային հետքի պառճառով չեն կպնում հարթակին։ Մասնավորապես PLA֊ը։

Նյութեր կան, որոնք ջերմության հանդեպ շատ զգայուն են և ջերմային սխալ կարգավորումները գլխիկի և տախտակի դեպքում կարող են առաջացնել այդ խնդիրը։

Սխալների վերացում։
Համոզվեք, որ գլխիկի ծորակն ունի հավասար հեռավորություն տախտակից, ստուգելով այն տախկատի 4 անկյուններում։
Մաքրել հարթակը մատնահետքերից։
Օգտագործել սոսնձանման հումք տպման համար։ ABS֊ի համար աշխատում է կպչուն հատկություն ունեցող մազերի համար օգտագործվող լաքը։

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top