Warning: Declaration of My_Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth) should be compatible with Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth = 0, $args = Array) in /var/www/u0161059/data/www/news.augmentar.am/wp-content/themes/news_augmentar/functions.php on line 12
ԽՆԴԻՐ 5 — Անհամաչափ տպում / Տեղափոխված շերտեր | News Augmentar

ԽՆԴԻՐ 5 — Անհամաչափ տպում / Տեղափոխված շերտեր

Խնդիր։ Վերևի շերտերը տեղափոխված են։

Պատճառ։ Սա տպիչի մեխանիկական վնասվածք է կամ էլեկտրական․

  • Գլխիկը հեշտ չի շարժվում X֊ի և Y֊ի ձողերով։
  • Ձողերը ճիշտ չեն միավորված, այսինքն՝ դրանք 100% քառակուսի չեն։
  • Z ոլորաններից մեկը ֆիքսված չէ իր առանցքին համապատասխան։
  • X-Y քայլային շարժիչները կամ համապատասխան դրայվերները վնասված են։

Սխալների վերացում։

  1. Անջատել տպիչը և ստուգել արդյոք կարող է գլխիկը շարժվել ձողերի երկայնքով։ Եթե այն շարժվում է կոշտ կամ շատ հեշտ մի ուղղությամբ, օգտագործել մի կաթիլ մեքենայի յուղ ձողի վրա շարժումը փափկացնելու համար։
  2. Նույնը կրկնել նաև սեղանի դեպքում։
  3. Համոզվել որ բոլոր առանցքների ուղորդիչ զույգ ձողերը զուգահեռ են։ 
  4. Համոզվել, որ Z առանցքի շարժիչներն ամուր կցված են ակոսավոր ձողերին և անխափան շարժում են X առանցքը։ Երբեմն ոչ սինխրոն աշխատանքի դեպքում X առանցքը թեքվածություն է ստանում սեղանի հարթության նկատմամբ։
  5. Եթե համոզված եք, որ մեխանիկական վնասվածք չկա, ստուգեք շարժիչների աշխատանքը առանձին֊առանձին վարելով դրանք։ Որևէ առանցքով խնդիր նկատելու դեպքում, նշանակում է, որ կա՛մ շարժիչը, կամ էլ համապատասխան դրայվերը վնասված են։ Փոխելով դրայվերների տեղերը, կարող եք կռահել թե որն է խնդիրը։

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top