Warning: Declaration of My_Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth) should be compatible with Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth = 0, $args = Array) in /var/www/u0161059/data/www/news.augmentar.am/wp-content/themes/news_augmentar/functions.php on line 12
ԽՆԴԻՐ 7 — Բաց թողնված շերտեր | News Augmentar

ԽՆԴԻՐ 7 — Բաց թողնված շերտեր

Խնդիր։ Դետալի վրա կան ճեղքեր, որոշ շերտեր մասամբ կամ ամբողջությամբ բաց են թողնված։

Պատճառ։

  • Դա կարող է կապված լինել լցանյութի հաստության անկանոնությունից։ Կան լցանյութեր, որոնք իդեալական նույն հաստությունը չունեն եւ տեղ տեղ բարակում են կամ հաստանում։ Այդ տարբերության զգալի լինելու դեպքում հնարավոր է ի հայտ գա այս խնդիրը։
  •  Լցանյութը խճճված է եւ  անիվը սահուն չի պտտվում։ Սրա պատճառով կարող տպիչը չի կարողանում սահուն մատարակարել նյութը որի պատճառով որոշ շերտեր չի կարողանում տպել։
  • Լցանյութը քաշող շարժիչը կամ համապատասխան դրայվերը ճիշտ չեն աշխատում եւ տպման ընթացքում քայլեր են բաց թողնվում։
  • Գլխիկը մաքուր չէ եւ կա խցանման խնդիր։
  • Մեխանիկական անհամաչափություն կա ուղղահայաց ձողերի կամ X առանցքի հետ։
  • Կա խնդիր Z առանցքի ձողերից մեկը մյուսի հետ սինխրոն չի աշխատում։ Ձողը կարող է լինել ծռմռված, կեղտոտ կամ չափից ավելի յուղված։

Սխալների վերացում։

  1. Համոզվել, որ լցանյութը որակյալ լցանյութ է։ Չափել տեղ տեղ լցանյութի հաստությունը։
  2. Ստուգել արդյոք խճճված է լցանյութը կամ եւ պտտել լցանյութի անիվը համոզվելու համար որ չկան արգելակներ։
  3. Տաքացնել գլխիկը եւ հալել լցանյութ կոնկրետ երկարությամբ։ (Օրինակ 1սմ) Համոզվեք որ ճիշտ 1սմ էլ քաշում է լցանյութի լարը, որը կնշանակի, որ քայլային շարժիչը կամ դրայվերն անխափան են աշխատում։
  4. Համոզվել որ գլխիկը խցանված չէ, դա կարող եք անել 3 կետում նշված տարբերակով։
  5. Ստուգել ձողերի հավասարությունը ֆիքսել դրանք։
  6. Համոզվել, որ Z առանցքի ձողերը հավասարաչափ են յուղված եւ աշխատանքը սինխրոն է։

Եթե ունեք հարցեր կամ դժվարություններ գրեք կամ զանգահարեք մեզ։

  • email: info@augmentar.am
  • Հեռ։ +374 55 255 256

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top