Warning: Declaration of My_Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth) should be compatible with Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth = 0, $args = Array) in /var/www/u0161059/data/www/news.augmentar.am/wp-content/themes/news_augmentar/functions.php on line 12
Խնդիր 9 — Նյութի նվազ դուրս մղում | News Augmentar

Խնդիր 9 — Նյութի նվազ դուրս մղում

Խնդիր։ Սա այն խնդիրն է, երբ տպիչը չի կարողանում մատակարարել պահանջված նյութը։ Սրա արդյունքն է բարակ շերտեր, անցանկալի ճեղքերով  կամ ամբողջովին բաց թողնված շերտեր։

Պատճառ։ Հավանական պատճառներն են․

  • Նյութի  հաստությունը ճիշտ չի ընտրված եղել GCODE-ի կարգավորումների մեջ։
  • Գլխիկի ծորակի հաստությունը ճիտշ չի նշված եղել GCODE֊ի կարգավորումների մեջ։
  • Նյութի որակը լավը չէ, այն տեղ֊տեղ հաստանում, բարականում է։
  • Նյութի հոսքը դուրս է մղվում սահմանափակ՝ կեղտոտ գլխիկի պատճառով։

Սխալների վերացում։

  1. Ստուգել  նյութի հաստությունը և համոզվել, որ ծրագրային կարգավորումներում ճիշտ է նշված հաստությունը։ Երբեմն լինում է, որ չնայած նրան, որ նյութի հաստությունը 1.75մմ է, կարգավորումներում նշվում է 1.8 կամ 1.85մմ։ 
  2. Համոզվել, որ ծորակի հաստության կարգավորումը ճիշտ է դրված։ Բզեզի վերջին տարբերակներում ծորակի հաստությունը 0.4մմ է։
  3. Չափել լցանյութի հաստությունը տարբեր մասերում։ Երբեմն անզեն աչքով էլ է նկատվում հաստությունների վատ որակը։
  4. Ստուգել՝ տեսնելու՝ կա արդյոք մասնակի խցանում գլխիկում և մաքրել այն։

Եթե ունեք հարցեր կամ դժվարություններ գրեք կամ զանգահարեք մեզ։

  • email: info@augmentar.am
  • Հեռ։ +374 55 255 256

 

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top