Օլլին՝ էլեկտրական փոխադրամիջոցը՝ պատրաստված եռաչափ տպիչով, տեղափոխում է Սակրամենտո նահանգի ուսանողներին
Local Motors-ի կողմից արտադրված այս էլեկտրական փոխադրամիջոցը կարող է հարմարեցվել ցանկացած երթուղու։
Օլլի փոխադրամիջոցը զարգացման մեջ էր 2016 թվականից։ Անցած տարի Local Motors-ը ստացավ 1 միլիարդ դոլար հովանավորում էլեկտրական փոխադրամիջոցը իրականություն դարձնելու համար։
Օլլին ամբողջությամբ էլեկտրական ավտոբուս է և ընդունակ է տեղափոխել 8 մարդու կամ 612 կիլոգրամ։ Այն կարող է լիցքավորվել 1․5 ժամում։
Փոխադրամիջոցի մասերը՝ ներքևի հատվածը և տանիքը եռաչափ տպիչով են պատրաստված։ Սա հնարավորություն է տալիս հարմարեցնել Օլլիին տարբեր միջավայրերի և կարիքների։
Անցած տարի ընկերությունը ներկայացրեց Օլլիին՝ հրավիրելով մասնակիցների առաջարկելու Օլլիի օգտագործման լավագույն ձևը։ Սակրամենտոյի համալսարանը հաղթեց մնացած 3-ին՝ առաջարկելով լավագույնը։
Այժմ Սակրամենտոյի կառավրության տարածքային խորհրդի աջակցությամբ 2 Օլլի փոխադրամիջոցներ են գործածվում Սակրամենտոյում։ Սա կլինի այս տեխնոլոգիայի 90 օր փորձնական ժամանակահատված։ Իրեն արդարացնելու դեպքում այն կգործածվի նաև այլ քաղաքներում։
Սակրամենտո նահանգի ղեկավարը՝ Ռոբերտ Նելսենը հավատում է, որ այսպիսի բարձր տեխնոլոգիան կունենա դրական ազդեցություն ուսանողների վրա։ Նա ասում է, որ ուսանողներին այսպիսի բարձր տեխնոլոգիա ներկայացնելու հնարավորությունները սահմանափակ են, և այժմ ինքը հիացած է տեսնել, թե ինչպես Օլլին կարող է ոգեշնչել իրենց տաղանդավոր ուսանողներին։
Այս տարի Local Motors-ը ներկայացում է պատրաստում նաև Ավստրալիայում։