Սաուդյան ֆիրման գնում է աշխարհի ամենամեծ եռաչափ տպիչը բնակարանների համար

Դանիական Cobod International ընկերությունը, որը զբաղվում է եռաչափ տպիչների արտադրությամբ, վաճառել է աշխարհի ամենամեծ եռաչափ տպիչը Սաուդյան Արաբիային։
Սարքը կարող է կառուցել երեքհարկանի շինություններ յուրաքանչյուր հարկը 300 քառակուսի մետր չափով։
“BOD2”-ը երկրում իր տեսակի մեջ կլինի առաջինը։ Ընկերությունը պլանավորում է կառուցել 1․5 միլիոն տներ հաջորդ տասնամյակի ընթացքում։
Տները կպատրաստվեն բետոնից, ինչը կկրճատի ծախսերը։