Warning: Declaration of My_Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth) should be compatible with Walker_Nav_Menu::start_lvl(&$output, $depth = 0, $args = Array) in /var/www/u0161059/data/www/news.augmentar.am/wp-content/themes/news_augmentar/functions.php on line 12
ԱՄՆ-ը ծրագրում է 3D տպիչով հրթիռ ստեղծել | News Augmentar

ԱՄՆ-ը ծրագրում է 3D տպիչով հրթիռ ստեղծել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Relativity ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոս Անջելես քաղաքում, մտադիր է պատրաստել հրթիռ, որի բոլոր մասերը կստեղծվեն եռաչափ տպիչի միջոցով: Terran-1 երկաստիճան կրող հրթիռը պետք Է ցածր ուղեծիր դուրս բերի 1250 կիլոգրամ օգտակար բեռնվածք: Մեկ արձակման արժեքը կկազմի 10 միլիոն դոլար:

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ իրենց է պատկանում աշխարհում ամենամեծ 3D տպիչը՝ Stargate-ը, որը կարող է հրթիռի մասերը տպել 60 օրվա ընթացքում:

3D տպիչի օգտագործումը թույլ կտա կրող հրթիռը պատրաստել մոտավորապես հազար հանգույցից, մինչդեռ սովորական մեթոդներով կրող հրթիռ ստեղծելիս հանգույցների թիվը գերազանցում է 100 հազարը:

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top