Գիտնականները եռաչափ տպիչով տպում են իրեր այնքան փափուկ, ինչքան մաշկն է
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ինժենիերները եռաչափ տպիչով ստեղծել են նոր, ճկուն հյուսվածքային նյութ, որը կօգնի բժշկական սարքեր ստեղծել։
<<Եռաչափ տպիչով տպված սարքերը և հագուստը շատ կոշտ են։ Մենք փորձում ենք մտածել, թե ինչպես կարող ենք եռաչափ տպիչով տպված իրերը դարձնել ավելի ճկուն և հարմարավետ տեքստիլի նման>>։,-նշել է համալսարանի ինժենիերներից Սեբաստիան Պատինսոնը։