Անգլիայում եռաչափ տպիչով ստեղծել են խելացի աղբաման, որը կկրճատի սննդի վատնումը

Այս աղբամաններից օգտվողները հեշտությամբ կկարողանան վերահսկել իրենց սննդի վատնումը։ Հեղինակի խոսքով նախագծի նպատակն է վերահսկել վատնումը և մեծացնել վերամշակումը։ Անգլիայում ամեն ընտանիք ամեն տարի միջինում վատնում է ավելի քան 1000$-ին համարժեք սնունդ։ Սննդի այսպիսի վատնումից խուսափելու համար խելացի աղբամանը ունի համակարգ, որը դիտարկում է նետված սննդի պարունակությունը և զանգվածը։ Այնուհետև ավելի հեշտ է դառնում վերլուծել, թե ինչպես կարելի է կրճատել այս ամենը փոփոխվող վարքագծի միջոցով։
Իր նորարարական արտադրանքը հաճախորդներին ներկայացնելու համար հեղինակը եռաչափ տպիչով ստեղծել է դրա նախատիպը։