Օրթոպեդիկ մասնագետը օգտագործել է եռաչափ սկանավորումը և տպագրությունը՝ ստեղծելու պրոթեզ մի մարդու համար, ով ծնվել էր գրեթե առանց ձախ ձեռքի

Փոլ Տոպելը կրում էր պրոթեզներ 3 տարեկանից։ Նա իր երկրորդ պրոթեզը բնութագրում էր որպես սարսափելի հարմարանք։ Եվ այդ հանգամանքը ստիպեց նրան մի քանի տարի շարունակ չկրել պրոթեզներ։ 12 տարեկանում նա սկսեց կրել էլեկտրական պրոթեզներ, որը նրան թույլ էր տալիս վերցնել տարբեր իրեր և պահել դրանք։ Դրանից հետո նա սկսեց կրկին կրել պրոթեզներ։ Նրա շարժումները դեռ սահմանափակ էին, բայց սա նրա համար մեծ բարելավվում էր։
2017 թվականին գերմանացի Կարսթեն Սահլը, ով օրթոպեդիկ մասնագետ էր, խորհուրդ է տալիս նրան հանել պրոթեզները։ Մասնագետը պլանավորում էր նրա համար ստեղծել ավելի լավ պրոթեզներ, քան նա երբևէ փորձել էր։ 5 ամիս ժամանակ էր պետք Սահլին ստեղծել պրոթեզ՝ օգտագործելով եռաչափ սկանավորում և տպագրություն։
Նրա նպատակն էր ստեղծել մի պրոթեզ, որի շնորհիվ Փոլը այլևս չէր մտածի իր ձեռքի մասին։ Եվ նա արեց դա։
Նրա ստեղծած պրոթեզը ճկուն է, այն ունի լարեր, որոնց միջոցով Փոլը կարողանում է շարժել ձեռքը։